Ժամանակակից արվեստի թանգարանում հուլիսի 14-ից անցկացվում է «Ես և Հայոց ցեղասպանությունը» խորագիրը կրող կոլաժի բաց դասընթացը: Ծրագիրը ղեկավարում է արվեստագետ էդմոնդ Հաբեթյանը (Ֆրանսիա):
Դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել անհատական և խմբակային ստեղծագործական աշխատանքներ կատարելու, ինչպես նաև ձեռք բերելու հմտություններ՝ հաղորդակցվելու և քննարկումներ վարելու վերը նշված թեմայով:
Դասընթացներին Skype-ով կմիանա նաև մեդիայի մասնագետ Պիեռ Ջորջիո դե Պինտոն (Շվեյցարիա):
Հուլիսի 29-ին, ժամը 18:00-ին, Ժամանակակից արվեստի թանգարանում կկայանա դասընթացը ամփոփող ցուցահանդես:
Մուտքն ազատ է: